Փաստեր և խորհուրդներ

Փաստեր

  • Ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին,
  • 2010 թվականի հոկտեմբերի 23-ին նոր օդային ճանապարհը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի,
  • Ռեկորդային էր ոչ միայն երկարությունը (5752 մ), այլ նաև կառուցման ժամկետները՝ 10 ամիս:
  • «ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին բացվել է «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում,
  • Օդային ճանապարհը դեպի Տաթևի վանք տևում է շուրջ 12 րոպե, մինչդեռ Որոտանի կիրճի զառիթափ ոլորանով ձգվող ճանապարհը տևում է շուրջ 40 րոպե:

Խորհուրդներ

Ճոպանուղու չվերթներից հնարավոր ուշացումներից խուսափելու նպատակով խնդրվում է կայարան ժամանել փոքր ինչ ավելի շուտ: Նախօրոք հաշվարկեք վանքի այցելության տևողությունն այնպես, որ ստիպված չլինեք վերադառնալ ճոպանուղու վերջին երթուղով: Հետադարձ թռիչքներն իրականացվում են կենդանի հերթի սկզբունքով: