Հետադարձ կապ
«Տաթևի դարպասներ», Սյունիքի մարզ, Հայաստան
Հեռ.: + 374 60 46 33 33, +374 96 46 33 33
Էլ-փոստ: [email protected]
Իրավաբանական անվանում՝ "Իստեյթ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն կամպանի" ՓԲԸ
Իրավաբանական հասցե՝ Բաղրամյան 6, Երևան, 0019, ՀՀ
Տաթևի Դարպասներ
Իմացիր ամեն ինչ Տաթևի Դարպասներ -ի մասին հետևյալ բաժիններում։
Տուր Օպերատոր Մուտք
Ընտրված ժամը զբաղված է
Կցանկանայի՞ք ժամը
Նմուշ
Ընդհանուր: 6000 AMD
Ընտրված ժամը զբաղված է
Կարող եք ընտրել՝
Նմուշ
Ձեր հարցումն ընթացքի մեջ է, խնդրում ենք սպասել
Ծառայությունը հասանելի չէ
Խնդրում ենք զանգահարել
Հեռ.:+ 374 60 46 33 33
կամ գրել հետևյալ հասցեով
Էլ-հասցե։ [email protected]
Ուշադրություն
Խնդրում ենք անցնել captcha ստուգումը
Ուշադրություն
Դուք կարող եք գնել տոմսեր վաղվա կամ ավելի ուշ ամսաթվի համար:
Դրույթներ և պայմաններ
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՆԱԼ WWW.TATEVER.AM ԿԱՅՔՈՒՄ ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
Սույն Պայմաններում՝
«Մենք» և «Մեզ» դերանունները վերաբերում են «ՏաԹևեր»-ին։
«Դուք» և «Ձեր» դերանունները վերաբերում են պատվեր իրականացնող անձին։
«ՏաԹևեր» ճոպանուղու տոմսերի առցանց գնումներն իրականացվում են հետևյալ Դրույթներին և Պայմաններին խստիվ համապատասխան (այսուհետ՝ «Պայմաններ»)։ «ՏաԹևեր» ճոպանուղու տոմս գնելով՝ Դուք համաձայնվում եք սույն Պայմանների հետ, ինչպես նաև համաձայնվում եք օգտագործել ձեռքբերած տոմսը սույն Պայմաններին համապատասխան։ Ուստի, տոմս գնելուց առաջ խնդրում ենք ուշադիր կարդալ մեր Պայմանները։
- Տոմսի ձեռքբերումը
- Տոմսերը հնարավոր է գնել www.tatever.am կայքում (այսուհետ՝ Կայք)՝ բանկային կրեդիտ կամ դեբիտ քարտի միջոցով։
- Կայքում էլեկտրոնային պատվերը լրացնելով և տեղադրելով՝ Դուք տվյալ չվերթի տոմս(եր) գնելու առաջարկ եք կատարում սույն Պայմաններին համապատասխան, ինչը Մեր կողմից ընդունվելու դեպքում համարվում է պարտավորեցնող պայմանագիր։
- Կայքի միջոցով առցանց ամրագրմամբ կատարված գնումը համարվում է իրականացված այն պահից, երբ Մենք կմշակենք Ձեր վճարումն ու այդ մասին Ձեզ կուղարկենք գործարքը հաստատող նամակ, որը կհամարվի Ձեր առաջարկի ընդունում։
- Ուշացում առաջանալու դեպքում Մենք պատասխանատվություն չենք կրում և չենք ընդունի Ձեր պատվերը, եթե վճարումը չվավերացվի։
- Բոլոր գներն ու սակագները ներառում են բոլոր կիրառելի հարկերն ու ավելացված արժեքի հարկը։
- Վաճառված տոմսերը վերադարձի ենթակա չեն։ Մենք պատասխանատվություն չենք կրում առցանց գնման ընթացքում Ձեր կողմից կատարված որևէ սխալների համար՝ ներառյալ (բայց չսահմանափակվելով) սխալ ընտրված ամսաթիվը, ժամանակը կամ տոմսերի քանակը։ Խնդրում ենք նախքան գնումը հաստատելը համոզվել, որ Ձեր ընտրությունը ճիշտ է, քանի որ տոմսերը հետագա փուլում չեն կարող փոխանակվել կամ վերադարձվել։ Կորսված, գողացված կամ վնասված տոմսերը փոխարինման ենթակա չեն։
- Ձեր տեղը երաշխավորված է, բացի այն դեպքերից, երբ ճոպանուղին չի աշխատում եղանակային կամ անվտանգության պայմաններից ելնելով:
- Ձեր տվյալները
- Մենք համարում ենք, որ տոմսերի ձեռքբերումը կայքի միջոցով միանգամայն անվտանգ է։ Այցելուների անձնական տվյալների պահպանության անվտանգությունն ապահովելու նպատակով Մենք օգտագործում ենք տվյալների ծածկագրման նորագույն տեխնոլոգիաներ։ Առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով՝ պատվերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները (այդ թվում՝ բանկային քարտերի անուններն ու տվյալները) ծածկագրված են։ Ամրագրման ընթացքում վճարման և բանկային քարտի վերաբերյալ տեղեկություններին հնարավոր չէ հետևել։
- Կայքով տոմս գնելիս Մենք տեղեկությունները հավաքելու ենք Մեր Գաղտնիության քաղաքականության համաձայն։
- Այլ դրույթներ
-
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները։ Նոր Պայմանները կտեղադրվեն Կայքում։ Եթե Դուք չեք ընդունում վերանայված Պայմանները, Դուք չպետք է Կայքում որևէ հետագա պատվեր տեղադրեք։
Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Դուք և Մենք համաձայնության ենք գալիս, որ բոլոր հնարավոր վեճերը լուծվելու են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։
Եթե սույն Պայմանների որևէ բաժին դառնա անվավեր օրենքով նախատեսված կարգով, ապա մնացած մասը մնում է ուժի մեջ և ենթակա է կատարման։
-
Մենք մեզ իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները։ Նոր Պայմանները կտեղադրվեն Կայքում։ Եթե Դուք չեք ընդունում վերանայված Պայմանները, Դուք չպետք է Կայքում որևէ հետագա պատվեր տեղադրեք։
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վաճառված տոմսերը ետ չեն վերադարձվում:
Եթե ցանկանում եք փոխարինել «ՏաԹևեր» ճոպանուղու՝ Ձեր կողմից գնած տոմսը այլ ժամով և/կամ օրով նույնանման տոմսով, ապա, համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի, տոմսը ենթակա կլինի փոխարինման միայն ստորև նշված պայմանների պահպանման պարագայում.
Տոմսարկղից գնված տոմսեր- Տոմսը չի օգտագործվել, այն գտնվում է այնպիսի վիճակում, որ հնարավոր է կարդալ տոմսի վրայի գրվածքը, այն պատռված չէ կամ այլ կերպ խախտված չէ տոմսի ամբողջականությունը,
- Տոմսը ներկայացվել է փոխարինման գնման հաջորդ օրվանից սկսած ոչ ուշ, քան 14 (տասնչորս) օրվա ընթացքում,
- Տոմսի հետ միասին ներկայացվել է նաև դրամարկղային կտրոնը:
- Տոմսը չի օգտագործվել:
- Տոմսը ներկայացվել է փոխարինման գնման հաջորդ օրվանից սկսած ոչ ուշ, քան 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
- Հաճախորդը կարող է ներկայացնել հաստատման կոդը, գնորդի անունը և ազգանունը:
Փոխարինման արդյունքում Ձեզ տրամադրվող նոր տոմսի օրը պետք է լինի փոխարինման օրից 30 (երեսուն) օրվա ժամանակահատվածում:
- Էլեկտրոնային տոմսի տպված տարբերակում առկա ծածկագրի պատկերը մոտեցնել կայանի տերմինալին
- Բացել Էլեկտրոնային տոմսը սմարթֆոնի էկրանին եւ մոտեցնել ծածկագրի պատկերը կայանի տերմինալին
- Պատվիրել տոմսի տպագրությունը «ՏաԹևեր» ճոպանուղու դրամարկղում՝ ներկայացնելով գնումը հաստատող ծածկագիրը: Ծառայության արժեքը 100 դրամ է:
Կարծես թե ձեր քարտի կամ վճարման ծառայության հետ ինչ-որ բան է պատահել: Մի անհանգստացեք, ոչ մի գումար չի հանվել ձեր հաշվից: Փորձեք ավելի ուշ կամ մեկ այլ քարտ:
Ուշադրություն