Աուդիոզբոսավար

Տաթև ժամանող զբոսաշրջիկները կարող են հինգ լեզուներով՝ անգլերեն, հայերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն, աուդիոզբոսավար վարձել: Սարքերը տրամադրվում են «ՏաԹևեր» ճոպանուղու տոմսարկղերում: Այդ շարժական սարքը, որը կցված է քարտեզին, հնարավորություն է տալիս ինքնուրույն կողմնորոշվել տեղանքում: Աուդիոզբոսավարը Ձեզ կուղեկցի զբոսաշրջային գոտու բոլոր հայտնի վայրերում և Տաթևի վանական համալիրում:
  • Ընդհանուր: 2000 AMD
Պաշտպանված վճարում
Ձեր հարմարվետության համար այսուհետ Դուք հնարավորություն ունեք մեր կայքով ձեռք բերել «ՏաԹևեր» ճոպանուղու էլեկտրոնային տոմսեր:
  • Ինտերնետի միջոցով էլեկտրոնային տոմսի ձեռք բերումը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը և խուսափել հերթերից,
  • Նախապես գնելով էլեկտրոնային տոմսը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր նախընտրած չվերթին կունենաք երաշխավորված տեղ,
  • Դուք կարող եք ձեռք բերել էլեկտրոնային տոմս ընկերների կամ հարազատների համար, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողանում անել դա ինքնուրույն:

Դուք կարող եք ընտրել էլեկտրոնային տոմսն օգտագործելու Ձեզ համար առավել հարմարավետ տարբերակը:

Մինչև 110 սմ հասակ ունեցող երեխաների համար տոմսն արժե 100 դրամ: Երեխայի տոմսը կարելի է ձեռք բերել ճոպանուղու դրամարկղում, նախօրոք պատվիրելով  «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարով:

Եթե ուղևորությունը չի կատարվել տոմսում նշված ժամերի ընթացքում, ապա տոմսի գումարը չի վերադարձվում։ Չօգտագործված տոմսերը կարող են փոխարինվել համաձայն հաստատված կարգի:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատու կենտրոն։ Հեռ. +374 60 463333, +374 96 463333, [email protected].

Ինչով զբաղվել

Իմացիր ամեն ինչ Ինչով զբաղվել -ի մասին հետևյալ բաժիններում։