Քայլարշավներ

Արշավների սիրահարներին և քայլարշավները գերադասող զբոսաշրջիկներին առաջարկում ենք հետաքրքիր երթուղիներ Սյունյաց աշխարհով։ Գեղատեսիլ վայրերով անցնող քայլարշավները հարմար են բոլոր տարիքի միջին ֆիզիկական պատրաստվածության անձանց համար:

Մանրամասն տեղեկատվության համար, խնդրում ենք զանգահարել ՝ +374 60 46 33 33: | +374 96 46 33 33

  • Ընդհանուր: 35000 AMD
Պաշտպանված վճարում

Այս երթուղին կարելի է անվանել «Հնի ու նորի հանդիպման երթուղի»: Սկսում ենք ճոպանուղու «Հալիձոր» կայանի ասֆալտապատ ճանապարհից և հասնում մինչև Հալիձոր գյուղ, որը կառուցվել է 1966 թ.-ին: Շարունակելով շարժվել դեպի վար՝ հողածածկ ճանապարհից կարելի է կռահել, որ արդեն հասնում ենք Հին Հալիձորին: Այս գյուղը 10-րդ դարի սկզբին նվիրաբերվել է Տաթևի վանքին և մինչ 19-րդ դարը հանդիսացել է վանքի սեփականությունը: Այս լեռնային գյուղի ժայռերն ու տները միմյանց շարունակությունն են, իսկ տների տանիքները մեկ այլ տների բակ են հանդիսանում՝ այսպիսով ստեղծելով ձոր իջնող տների կասկադ: Այստեղ ուսումնասիրում ենք մատուռը, աղբյուրները, ավերակ տներն ու հին գերեզմատունը: Վերադարձը՝ նույն երթուղով:

Ձեր հարմարվետության համար այսուհետ Դուք հնարավորություն ունեք մեր կայքով ձեռք բերել «ՏաԹևեր» ճոպանուղու էլեկտրոնային տոմսեր:
  • Ինտերնետի միջոցով էլեկտրոնային տոմսի ձեռք բերումը թույլ է տալիս խնայել Ձեր ժամանակը և խուսափել հերթերից,
  • Նախապես գնելով էլեկտրոնային տոմսը՝ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր նախընտրած չվերթին կունենաք երաշխավորված տեղ,
  • Դուք կարող եք ձեռք բերել էլեկտրոնային տոմս ընկերների կամ հարազատների համար, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն կարողանում անել դա ինքնուրույն:

Դուք կարող եք ընտրել էլեկտրոնային տոմսն օգտագործելու Ձեզ համար առավել հարմարավետ տարբերակը:

Մինչև 110 սմ հասակ ունեցող երեխաների համար տոմսն արժե 100 դրամ: Երեխայի տոմսը կարելի է ձեռք բերել ճոպանուղու դրամարկղում, նախօրոք պատվիրելով  «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարով:

Եթե ուղևորությունը չի կատարվել տոմսում նշված ժամերի ընթացքում, ապա տոմսի գումարը չի վերադարձվում։ Չօգտագործված տոմսերը կարող են փոխարինվել համաձայն հաստատված կարգի:
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «ՏաԹևեր» ճոպանուղու տեղեկատու կենտրոն։ Հեռ. +374 60 463333, +374 96 463333, [email protected].

Հարգելի հաճախորդ,
Եթե Դուք ընտրել եք Տաթևի Մեծ Անապատ քայլարշավը և ցանկանում եք գնել նաև ՏաԹևեր ճոպանուղու տոմս, մենք խորհուրդ ենք տալիս գնումը կատարել Գնել տոմս բաժնից և ձեռք բերել միակողմանի տոմս: Տաթևի Մեծ Անապատ քայլարշավի մեջ ներառված է մեքենայով ետ վերադարձ:
Այս դեպքում Դուք խնայում եք 1500 AMD:

Գյուղ Տաթեւ
Տաթևի Մեծ Անապատ
Devil’s bridge
«Հալիձոր» կայան
Գյուղ Հին Հալիձոր
«Հալիձոր» կայան

Ինչով զբաղվել

Իմացիր ամեն ինչ Ինչով զբաղվել -ի մասին հետևյալ բաժիններում։