Պատմություն և ավանդույթներ

Գոյություն ունի տեղանվան ծագման երկու վարկած: Համաձայն առաջինի` շինարար-վարպետը, ավարտելով աշխատանքը, կանգնում է կիրճի եզրին, խաչակնքում և ասում է. «Օգնիր, Սուրբ, տա թև»: Եվ թևեր է ստանում ու թռչում է, և թռչնասլաց բարձունքից տեսնում է իր կերտածը: Եվ այդ հրաշքը Տաթև անվանեցին»:

Համաձայն երկրորդ վարկածի՝ մ.թ. I դարում Հայաստանի տարածքում հայտնվում է Քրիստոսի առաքյալ Թադևոսը և նրա աշակերտ Եվստաթեոսը, ով քրիստոնեություն է քարոզում Հայաստանում: Այդ վայրերում էլ վերջինս նահատակվում է, իսկ IV դարում նրա գերեզմանի վրա տաճար է խոյանում, որն օծում է Ամենայն Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Իսկ վայրն էլ կոչվում է Տաթև:

Տաթևի Դարպասներ

Իմացիր ամեն ինչ Տաթևի Դարպասներ -ի մասին հետևյալ բաժիններում։