Մուտքի արտոնագրի ռեժիմ

Հայաստանն ԱՊՀ անդամ-պետությունների և Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի փոխադարձ այցելության մասին համաձայնագիր ունի: Զբոսաշրջիկը Հայաստանում կարող է մնալ ոչ ավելի, քան 180 օր մեկ տարվա ընթացքում:

Այլ երկրների քաղաքացիների համար անհրաժեշտ է մուտքի արտոնագիր, որը կարելի է ստանալ՝

  • Ժամանումից անմիջապես հետո մաքսային վերահսկողության սրահում: Մուտքի արտոնագրի արժեքը 7 եվրո է,
  • Արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատներում,
  • ՀՀ ԱԳՆ կայքում առցանց տարբերակով (www.mfa.am): Մուտքի արտոնագիրը տրամադրվում է օդանավակայանում սահմանը հատելուց հետո:

Ստորև ներկայացված է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ միայն հրավերի առկայության դեպքում՝

  • Աֆղանստան
  • Բանգլադեշ
  • Վիետնամ
  • Չինաստան (բացի Հոնգկոնգ և Մակաո հատուկ վարչական շրջաններից)
  • Եգիպտոս
  • Հնդկաստան
  • Իրաք
  • Նիգերիա
  • Պակիստան
  • Պաղեստին
  • Սաուդյան Արաբիա
  • Սոմալի
  • Շրի Լանկա
  • Սուդան
  • Սիրիա
  • Կամերուն