Ձիթհան և լուսանկարների ցուցահանդես

Ձիթհանը (XVII դ.) վանական համալիրի պարիսպներից դուրս է, քանի որ դրա աղմուկը չպետք է խախտեր մենաստանի անդորրը: Այն գտնվում է առավել վաղ կառուցված (XII դ.)՝ ձեթը քամելու համար նախատեսված շինության տեղում: Նրա երկու սրահներից մեկում պահպանվել է հսկայական երկանք, որի միջոցով քնջութից, կանեփից, մանանեխից, կռատուկից, խաշխաշից, գենագերչակից եւ վուշից ձեթ էին ստանում: Սերմերը կամ հենց բույսերը բովում էին վառարանի վրա, տրորում երկանքով, որը պտտում էին եզները: Ստացված խյուսը տեղադրում էին ծանրության տակ, եւ ձեթը քարե փողորակով հոսում էր կճուճների մեջ: Այն գործածվում էր կենցաղում եւ մենաստանի պաշտպանության ժամանակ, իսկ ավելցուկը վանականները վաճառում կամ փոխանակում էին: Ձիթհանը Տաթևի վանական համալիրի առաջին կառույցներից է, որը վերականգնվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում:

 

Ձիթհանում գործում է «Լքված կիրճի հիշողությունը» լուսանկարների ցուցահանդես:

Ինչով զբաղվել

Իմացիր ամեն ինչ Ինչով զբաղվել -ի մասին հետևյալ բաժիններում։